Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն անդրադարձել է քաղաքի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակմանը: Նա տեղեկացրել է, որ քաղաքացիական բնակչության շրջանում ոչ ոք լրջորեն չի տուժել, 2 քաղաքացի դիմել է բուժօգնության համար:
Վնասված շենքերի բնակիչները տարհանվել են: Սոբյանինը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը 10-ից ավելի անօդաչու թռչող սարք են խոցել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ևս հանդես է եկել հայտարարությամբ: «Կիևի ռեժիմը անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում է իրականացրել Մոսկվայի օբյեկտների վրա։ Գործարկվել է ութ անօդաչու թռչող սարք։ Դրանք բոլորը խոցվել են»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են: