Վարչապետը ներկա է եղել Թուրքիայի նախագահի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը

Վարչապետը ներկա է եղել Թուրքիայի նախագահի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անկարայում ներկա է եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը:
Նախագահական համալիրում վարչապետ Փաշինյանին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Միջոցառմանը ներկա են եղել նաև այլ երկրների ղեկավարներ ու բարձրաստիճան ներկայացուցիչներ: