Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպել է Արամ Առաջին կաթողիկոսի հետ և այդ մասին գրել Թվիթերի իր միկրոբլոգում:
«Այսօր հանդիպեցի կաթողիկոս Արամ Առաջինի հետ, նշեցի, որ կանադահայ համայնքը հզոր է և կենսունակ: Խոսեցինք նաև Հայոց ցեղասպանության ժամանակ կատարված վայրագությունների և Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանը մեր աջակցության մասին»,- գրել է վարչապետը։