Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Մեծի տանն Կիլիկիո առաջնորդ Արամ Առաջինի Կանադա կատարած այցին:
«Բարի գալուստ Կանադա, Վեհափառ Հայրապետ Արամ Առաջին: Հայկական սփյուռքի առանցքային առաջնորդ, մենք վճռական ենք Ձեզ հետ միասին աշխատել Հայաստանում և նրա շուրջ կայունություն ապահովելու, ինչպես նաև առաջիկայում Երևանում մեր առաջին դեսպանությունը բացելու ուղղությամբ»: Այսպիսի գրառում է կատարել արտգործնախարար Ժոլին, նաև հրապարակել է կադրեր վարչապետ Թրյուդոյի հետ հանդիպումից: