Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) կավելացնի տեսուչների թիվը ՌԴ վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ԱԷԿ-ում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի գլխավոր տնօրենի խորհրդական Ռենատ Կարչաան։
«Այն կավելանա մի քանի անգամ»,- ասել է Կարչաան՝ հավելելով, որ գործակալությունն ինքն է որոշելու տեսուչների հստակ թիվը։
Պաշտոնյան հավելել է, որ Զապորոժիեի ատոմակայան ԱԷՄԳ ղեկավար Ռաֆայել Գրոսսիի այցի ժամանակ կձեռնարկվեն անվտանգության սպառիչ միջոցներ, որոնք կերաշխավորեն պատվիրակության բոլոր անդամների անվտանգությունը:
Երեկ Ռաֆայել Գրոսսին հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ կայցելի Զապորոժիեի ԱԷԿ: Նա ԱԷԿ է այցելել 2022 թ. սեպտեմբերին և 2023 թ. մարտին:
Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան