Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը «գլոբալ դիվանագիտության հաղթանակ» է անվանել Կորեայի Հանրապետության՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելը: Այս մասին այսօր հայտնել է Հարավային Կորեայի առաջնորդի վարչակազմը։
Բացի Կորեայի Հանրապետությունից, 2024-2025 թվականների համար ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամներ են ընտրվել նաև Ալժիրը, Գայանան, Սլովենիան և Սիերա Լեոնեն: Յոնաս գործակալությունը նշել է, Կորեայի Հանրապետությունն իր պատմության ընթացքում երրորդ անգամ է տեղ ստանում Անվտանգության խորհրդում: Ավելի վաղ հարավկորեական կողմը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում եղել է 1996-1997 և 2013-2014 թվականներին: Ակնկալվում է՝ ՄԱԿ-ի ԱԽ աշխատանքին մասնակցությունը Սեուլին թույլ կտա ամրապնդել համագործակցությունը ԱՄՆ-ի հետ միջազգային կազմակերպության շրջանակներում:
Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան