Տոյվո Կլաարի նպատակն է է՛լ ավելի խթանել խաղաղ գործընթացը. Միխալկո

Տոյվո Կլաարի նպատակն է է՛լ ավելի խթանել խաղաղ գործընթացը. Միխալկո

Եվրոպական միության նպատակը բարգավաճող Հարավային Կովկասն է, որտեղ խաղաղություն է հաստատվել: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Պետեր Միխալկոն։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող խաղաղ գործընթացում նկատվում է ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի ակտիվ մասնակցությունը: «Մայիսի 14-ին Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հանդիպեցին Բրյուսելում, հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսին: Վերջերս տեղի ունեցավ նաև նրանց հանդիպումը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում: Շատ լավ է, որ գործընթացը շարունակվում է։ Եվրոպական միությունը ցանկանում է ամեն ինչ անել խաղաղության հասնելու համար»,- ասել է դիվանագետը։
ԵՄ դեսպանը նաև պատմել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ տարածաշրջան կատարած այցի մասին: «ԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելել է Բաքու և հանդիպումներ է ունենում ադրբեջանցի պաշտոնյաների հետ: Նպատակը գործընթացի է՛լ ավելի առաջ մղումն է»,-ասել է Միխալկոն: