Մահացել Է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին

Մահացել Է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին



87 տարեկանում մահացել է Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ, Իտալիա» (Forza Italia) կուսակցության հիմնադիր Սիլվիո Բեռլուսկոնին, հաղորդում Է Corriere della Sera-ն:

Պարբերականի տվյալներով ՝ քաղաքական գործիչը մահացել է Միլանի Սան Ռաֆֆայելե հիվանդանոցում։ Ապրիլին Իտալիայի նախկին վարչապետի մոտ լեյկեմիա էր ախտորոշվել: