ՆԱՏՕ-ի խոշոր զորավարժությունները ազդանշան են Ռուսաստանին. ԶԼՄ-ներ

ՆԱՏՕ-ի խոշոր զորավարժությունները ազդանշան են Ռուսաստանին. ԶԼՄ-ներ



Հունիսի 12-ին Գերմանիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի Air Defender զորավարժությունները, որոնք սառը պատերազմի ավարտից հետո ամենախոշորն են: Այս մասին հայտնել են РИА Новости-ի հետ հարցազրույցի մասնակից փորձագետները։
Air Defender-ն ազդանշան է Ռուսաստանին Ուկրաինայում շարունակվող հակամարտությունում, գրում է գերմանական Bild թերթը։ Ռուսական և արևմտյան փորձագետների կարծիքով՝ զորավարժությունների մասշտաբները գերազանցում են անցած բոլոր զորավարժությունները և, միանշանակ, այն համարում են դեմարշ՝ ուղղված Ռուսաստանի դեմ:

Հունիսի 12-23-ը Գերմանիայում կանցկացվեն Air Defender 23 զորավարժությունները։ Դրանց կմասնակցի մի քանի հազար զինվոր՝ Եվրոպայից և ԱՄՆ-ից: Վարժանքներում կօգտագործվի «աննախադեպ մեծ քանակությամբ ավիացիոն տեխնիկա», օդ կբարձրացվի 240 ինքնաթիռ։