Առողջապահության նախարարությունը հիվանդությունների ղեկավարման եւ հասարակության առողջապահության ազգային կենտրոնի միջոցով Ախալցխայի քաղաքապետարանի հասարակության առողջապահության կենտրոնին փոխանցել է որոշ քանակի «տամիֆլյու» դեղորայք սեզոնային գրիպի վարակի բուժման համար, հակավիրուսային դեղորայքով բավարարելու եւ հիվանդներին ժամանակին բուժելու նպատակով:
«Տամիֆլյու» դեղորայքը անվճար հասանելի կլինի առողջության վիճակի մասին
N IV/100 ձեւաթղթի, դեղատոմսի եւ անձնագրի ներկայացնելու դեպքում օրենքով ընդունված հետեւյալ անձանց համար՝
ա) Հղիների
բ) Սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին, որոնց միավորների թիվը չի գերազանցում 100 000
գ) 0-մինչեւ 18 տարեկան երեխաներին
դ) Թոշակառուներին (կանայք – 60 տարեկանից, տղամարդիկ – 65 տարեկանից)
ե) Սիրտ-անոթային համակարգի հիվանդություն ունեցողներին
զ) Օնկոլոգիական հիվանդություններ ունեցողներին
է) Շնչառական օրգանների հիվանդություն ունեցողներին
ը) Շաքարային դիաբետով տառապողներին:
Կարիքի դեպքում դեղորայքը կփոխանցվի ստացիոնար բուժ հաստատությանը ներկայացված վերոնշյալ համապատասխան փաստաթղթերի ներկայացման հիման վրա:
Քաղաքացիները կարող են դիմել քաղաքապետարանի հասարակական առողջապահության կենտրոն:
Հասցե- ք. Ախալցիխե, Կեցխովելի № 6, 4-րդ հարկ
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներին՝ 0(322) 22 16 24,
Փատի Խաբուլիանի 599 19 33 69,
Քեթեւան Գոգոլաձե 595 95 61 43,
Մաիա Մամուլաշվիլի 571 35 07 75: