Հունվարի 11-ին Բորժոմիում գտնվող Գեղեցկության կամրջի մոտ գետից դուրս է բերվել 64-ամյա մի կնոջ մարմին: Ներքին գործերի նախարարությունն հետաքննում կատարվածը ինքնասպանության հասցնելու հոդվածով:
Անցորդները ցերեկը Բորժոմիի Գեղեցկության կամրջի վրա կանացի բաճկոն եւ այլ իրեր են հայտնաբերել ու այդ մասին տեղեկացրել ՆԳՆ-ին: Դրանից հետո ոստիկանները ջրի մեջ հայտնաբերել են մեռած կնոջ մարմինը: Տեղացիների խոսքերով կինը գիշերը տուն չի վերադարձել:
Բորժոմիի ոստիկանության տարածքային բաժինը գործը քննում է Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով: