Բորժոմիում երկու բնակարանի գողության մեղադրանքով ձերբակալվել է 1985-ին ծնված եւ նախկինում բազմիցս դատապարտված Բ.Գ.-ն: Ներքին գործերի նախարարության տվյալներով 2018 թ. դեկտեմբերին եւ 2019 թ. հունվարին կասկածյալը թալանել է Բորժոմիում Խանցթելի եւ Շանիձեի փողոցներում գտնվող երկու բնակարան:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները կասկածյալին ձերբակալել են Թբիլիսիի Ցոտնե Դադյանիի փողոցի վրա: Ոստիկանները կասկածյալի մոտ հայտնաբերել են ոսկերչական իրեր, որոնք գողացված են եղել տվյալ բնակարաններից:
Հետաքննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով եւ 3-րդ մասի «գ» ենթակետով:
Տվյալ հանցագործության համար պատիժը օրենքով նախատեսվում է 3-7 տարի ազատազրկում: