Հայաբնակ Քեսաբը կրկին ռմբակոծվել է

Հայաբնակ Քեսաբը կրկին ռմբակոծվել է

Հրթիռակոծվել է Սիրիայի Քեսաբ հայաբնակ գյուղը, մասնասվորապես՝ Քեսաբի հայ կաթողիկե վարժարանի հարակից տարածքը, կան ավերածություններ։

SHANTNEWS.am-ի թղթակիցն այս մասին տեղեկություն ստացավ Քեսաբի իր աղբյուրից: Մեր աղբյուրը նաև հաղորդեց, որ հրթիռներից մեկն ընկել է գյուղի «Բարեհուսոյ» հայ կաթողիկե վարժարանի մոտ, վնասվել է դպրոցի շենքը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սա հրթիռակոծման երկրորդ դեպքն է, անցնած օրերին գյուղը կրկին դարձել է ահաբեկիչների թիրախը:

Հիշեցնենք, որ 2014 թվականին Քեսաբն ամբողջությամբ անցել էր ահաբեկիչների տիրապետության տակ, որից մի կարճ ժամանակ հետո գյուղը սիրիական բանակի ուժերով ազատագրվել էր։

Այժմ գյուղում երկու հազար հայ է ապրում։