Թբիլիսին, Աստանան և Բաքուն պայմանավորվել են Անդրկասպյան միջանցքի ճանապարհային քարտեզի շուրջ

Թբիլիսին, Աստանան և Բաքուն պայմանավորվել են Անդրկասպյան միջանցքի ճանապարհային քարտեզի շուրջ

Վրաստանը, Ղազախստանը և Ադրբեջանը պայմանավորվել են Անդրկասպյան (Միջին) տրանսպորտային միջանցքի զարգացման հնգամյա ճանապարհային քարտեզի հարցում։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովի հետ Թբիլիսիում կայացած համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ունենք կոնկրետ ճանապարհային քարտեզ Միջին միջանցքի զարգացման համար, որն արդեն համաձայնեցրել ենք Ղազախստանի հետ: Դա մոտավորապես հնգամյա ծրագիր է: Մինչև 2027 թվականը մենք հստակ գիտենք, թե ինչ պետք է անեն Վրաստանը, Ադրբեջանը և Ղազախստանը»,- ասել է Ղարիբաշվիլին:
«Երեք պետությունն աշխատում է վերացնել բոլոր խոչընդոտները և Միջին միջանցքն էլ ավելի գրավիչ դարձնել, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի, ընդհանրապես Ասիայի երկրների համար, ապահովել ավելի շատ բեռների անցկացումն այդ միջանցքով»,- եզրափակել է Վրաստանի վարչապետը։