Պոդոլյակն Արևմուտքին է մեղադրել հակահարձակումը հետ մղելու հարցում Ռուսաստանի հաջողության համար

Պոդոլյակն Արևմուտքին է մեղադրել հակահարձակումը հետ մղելու հարցում Ռուսաստանի հաջողության համար



Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը Twitter-ում արևմտյան գործընկերներին է մեղադրել ուկրաինական հակահարձակման թույլ արդյունքների և այն հետ մղելու հարցում Ռուսաստանի հաջողության համար: Ըստ Պոդոլյակի՝ այն ժամանակը, որ Կիևը վատնում էր համոզելու Արևմուտքին իրեն զենք տրամադրելու համար, Ռուսաստանն օգտագործել է պաշտպանությունն ամրապնդելու նպատակով, գրում է РИА Новости-ն:
«Այս ժամանակի ընթացքում կառուցվեցին ռուսական ամրություններ, ստեղծվեցին խոր խրամատներով պաշտպանական գծեր, ականապատ դաշտերի համակարգ։ Այսօր ռուսական ճակատը ճեղքելու համար խելամիտ և հավասարակշռված մոտեցում է պահանջվում»,- գրել է Պոդոլյակը։
Արևմտյան լրատվամիջոցներն ավելի վաղ նշել էին, որ հակահարձակման ընթացքում ուկրաինացի զինվորականները բազմաթիվ խնդիրների են բախվել։

Ամերիկյան New York Times թերթը, վկայակոչելով փորձագետներին, գրել է, որ ռուսական հրետանին և ավիացիան թույլ չեն տալիս Կիևին ՀՕՊ-ի միջոցով պաշտպանել իր ուժերը: Իսկ CNN-ը, վկայակոչելով արևմտյան երկրների երկու ներկայացուցչի և Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյայի, նշել է, որ ուկրաինական զորքերի հարձակողական գործողություններն այնքան նկատելի հաջողություն չեն ունենում, որքան ակնկալում են Կիևի արևմտյան դաշնակիցները, մինչդեռ ռուսական ուժերը ցույց են տալիս իրենց սպասելիքները գերազանցող ձեռնհասություն։