Կոչ ենք անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակել երթևեկությունը Լաչինի միջանցքով. Մարիա Զախարովա

Կոչ ենք անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակել երթևեկությունը Լաչինի միջանցքով. Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարություն է տարածել՝ Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակման կապակցությամբ: Հայտարարության մեջ ասված է.
«Ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի մուտքի արգելափակման կապակցությամբ ուշադրություն ենք հրավիրում այն ​​փաստի վրա, որ նման գործողությունները խախտում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները։
Նման քայլերը հանգեցնում են լարվածության աճի, չեն նպաստում  Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի աջակցությամբ ընթացող գործընթացի շուրջ բնականոն մթնոլորտի պահպանմանը։ Կոչ ենք անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակել երթևեկությունը Լաչինի միջանցքով։
Նաև հույս ունենք, որ Երևանը դուրս չի գա եռակողմ ձևաչափերով փոխգործակցությունից։ Դրանց գործունեության պարապուրդը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա և հանգեցնում է «տեղում» էսկալացիայի։ Կարևորում ենք համապատասխան հանձնաժողովի շրջանակներում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ուղղությամբ ռիթմիկ աշխատանքը։ Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ խորհրդատվական օգնություն:
Կրկնում ենք մեր կոչը երկու կողմերին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերը խստորեն պահպանելու կարևորության մասին, դրսևորել զսպվածություն և գիտակցել Լաչինի միջանցքի տարածքում անվտանգության ապահովման պատասխանատվության կարևորությունը։
Ռուսական կողմը կշարունակի ակտիվ ջանքեր գործադրել Բաքվի և Երևանի հետ շփումներում՝ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»։