Արցախում ՌԴ խաղաղապահ զորախումբը հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրել Մարտակերտի շրջանում։ Տուժածներ չկան։ Այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ ամենօրյա ամփոփագրում:
«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ, քննություն է անցկացնում տվյալ փաստերի վերաբերյալ»,- նշված է հայտարարությունում: