Հունվարի 28-ին ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ Վիրահայոց թեմի հոգևոր դասի և թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ հարգանքի տուրք մատուցեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում ամփոփված փառապանծ հայազգի զորավարներ՝ գեներալներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի հիշատակին, կատարվեց հոգեհանգստյան կարգ:
Արարողությանը մասնկացում էր նաև ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը։
Իր խոսքում դեսպան Սադոյանը, անդրադառնալով տոնի խորհրդին, նշեց, որ Հայոց բանակը կազմավորվելով դժվարին ժամանակաշրջանում, անցավ փառավոր ուղի և այժմ համարվում է տարածաշրջանի ամենամարտունակ բանակներից մեկը։
Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Տիգրան Հովհանիսյանն իր հերթին խոսեց Հայոց բանակի կազմավորման, զարգացման ու բանակաշինության հիմքերի մասին, անդրադարձավ ռազմական ոլորտում հայ ժողովրդի հարուստ ավանդույթներին։
Վրաստանում ՀՀ դեսպանատուն