Այսօր նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի հայրենի Գանձա գյուղում նշվեց նրա ծննդյան օրը։ Նախ գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցում հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Գևորգ քահանա Ասատրյանը կատարեց հոգեհանգստյան կարգ, ապա եկեղեցու բակում գտնվող նրա տուն-թանգարանում տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում գիտաշխատողը ներկայացրեց բանաստեղծի կյանքն ու անցած ստեղծագործական ուղին, ապա հանրակրթական դպրոցի սաները ներկայացրեցին նրա ստեղծագործությունները։
Միջոցառման ավարտին օրհնության խոսքով հանդես եկավ Տեր Գևորգ քահանան, շնորհավորեց ներկաներին օրվա կապակցությամբ, այնուհետև պահպանիչ աղոթքով օրհնեց ներկաներին։