ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահեցրել է, որ Վաշինգտոնն «աշխատում է» լուծելու Ուկրաինայի հրետանային արկերի պակասը: Նա հավելել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումը շատ լավ է անցել:
«Մենք քննարկումներ անցկացրինք մոտ մեկ ժամ, և ես կարծում եմ, որ ճիշտ ուղու վրա ենք»,- շեշտել է Սպիտակ տան ղեկավարը:
Նա նշել է նաև, որ վստահ է՝ Թուրքիան կշարունակի աջակցել Շվեդիային ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում: ԱՄՆ նախագահn անդրադարձել է նաև Թուրքիային F-16 ինքնաթիռների վաճառքի թեմային: Նա վստահություն է հայտնել, որ Միացյալ Նահանգները կկարողանա F-16 ինքնաթիռներ վաճառել Թուրքիային: