Իրանն աջակցում է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման դիվանագիտական ջանքերին. Աշթիանի 31.07.2023 . Տարածաշրջան

Իրանն աջակցում է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման դիվանագիտական ջանքերին. Աշթիանի
		31.07.2023 . Տարածաշրջան


Իրանի պաշտպանության նախարար նախարար Մոհամմադ Ռեզա Աշթիանին ընդունել է Բելառուսի իր գործընկեր Վիկտոր Խրենինին, հայտնում է IRNA գործակալությունը։ Հանդիպման ավարտին երկու երկրի պաշտպանության նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։ Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգային խնդիրների վերաբերյալ, կարևորել Իրանի և Բելառուսի միջև հարաբերությունների մակարդակի բարելավումը։

Մեկնաբանելով ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք՝ Աշթիանին նշել է, որ Իրանն աջակցում է ցանկացած դիվանագիտական ջանքերի, որոնք կհանգեցնեն ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Վիկտոր Խրենինն իր հերթին նշել է, որ այս հանդիպումը լավ հնարավորություն է երկու երկրի հարաբերությունները խորացնելու համար։