Մարտի 7-ի երեկոյան Գլենդելի Իրանահայերի Միության շենքում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրթյանը հանդիպեց ԱՄՆ-ի Հայ Ինժեներներին և Գիտնականների միության անդամներին, ինչպես նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում Արմեն Բայբուրթյանը անդրադարձավ անցած տարի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը եւ հատուկ շեշտեց քաղաքական ու տնտեսական փոփոխությունները, որոնց շնորհիվ Հայաստանում հրաշալի պայմաններ են ստեղծվել արտերկրյա ներդրումներ իրականացնելու համար: Գլխավոր հյուպատոսը հատուկ անդրադարձ կատարեց ԱՄՆ-ի հայության դերի մասին Հայաստանի զարգացման գործում: Նա նաեւ նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը եւս առաջնահերթություն է Հայաստանի իշխանությունների համար եւ այդ ոլորտին հատուկ ուշադրություն է դարձվելու պետության կողմից:
Հանդիպմանը խոսվեց նաեւ Վրաստանում տեղի ունեցած բարեփոխումների մասին: Խոսելով Վրաստանի մասին հյուպատոսը իր խոսքում նաեւ անդրադարձ կատարեց Ախալցխայի եւ ախալցխացիների մասին, շեշտելով իր ջերմ մոտեցումը իրեն շատ ծանոթ ու հարազատ շրջանի նկատմամբ:
Գլենդելի հայ համայնքի հետ հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ «Հայդուկ» միության, Հայկական վերածնունդի եւ Գեոպոլիտիկ ակումբի ներկայացուցիչները: