Չինաստանը հետևում է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներին և դրա փակման հետևանքներին և կարծում է, որ խնդրի լուծումը երկու կողմերի միջև միջազգային նորմերի շրջանակներում երկխոսությունն է։ Այդ մասին հայաստանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունը։
Նա աջակցություն է հայտնել բոլոր ջանքերին, որոնք ուղղված են կառուցողական ճանապարհով խաղաղության հասնելուն:
ՀՀ-ում ՉԺՀ ռազմական կցորդ Ան Ցյանն էլ նշել է, որ երկու երկրները համագործակցության ներուժ ունեն, այդ թվում՝ ռազմական տեխնոլոգիաների ոլորտում, սակայն այլ ուղղություններ ևս զարգանում են։