Ախալցխայում անցկացվեց մասշտաբային շաբաթօրյակ

Ախալցխայում անցկացվեց մասշտաբային շաբաթօրյակ

Ախալցխայում մարտի 19-ին անցկացվեց մասշտաբային շաբաթօրյակ։ Ախալցխայի քաղաքապետարանի կողմից կազմակերպված քաղաքի մաքրման գործողություններին մասնակցում էին նաեւ տեղական իշխանության ներկայացուցիչները, սակրեբուլոյի անդամները, եւ քաղաքապետարանի տարբեր ծառայությունների աշխատակիցները։

Առաջին փուլում  քաղաքը մաքրվեց քարոզարշավներից մնացած պաստառների մնացորդներից  եւ այլ տեսակի հայտարարություններից։ Քաղաքապետարանում հայտարարում են, որ եղանակի բարելավելու պես կրկին անցկացվելու են նմանատիպ շաբաթօրյակներ։