Կանանց միամսյակի շրջանակներում Նինոծմինդայի մշակութային կենտրոնում տեղի է ունեցել ցուցահանդես և համերգ

Կանանց միամսյակի շրջանակներում Նինոծմինդայի մշակութային կենտրոնում տեղի է ունեցել ցուցահանդես և  համերգ

Կանանց միամսյակի շրջանակներում օրերս տեղի ունեցավ ցուցահանդես և տոնական համերգ՝ Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի դահլիճում:

Համատեղ կազմակերպված այս հրաշալի միջոցառմանը մասնակցեցին շրջանի անվանի նկարիչները, արտադպրոցական դաստիարկության «Արևիկ» կենտրոնի և երիտասադական «Պիտա» կենտրոնի սաները:
Համերգային բաժնում հանդես եկան կենտրոնի «Փարվանա » համույթը, Գանձայի,Կաթնատուի «Գանձեր» և « Գուգարք» համույթները, երաժշտական դպրոցի վրացական պարի համույթը, երգչախումբը, երգիչ-մանկավարժները:

Ասմունքի բաժինը հրաշալի մակարդակով ներկայացրեց ՌՋ կենտրոնի ասմունքի «Պառնաս» ակումբը՝ ի դեմս Հասմիկ Պոտօղլյանի և Ֆիալա Բաբոյանի, որոնք ներկայացրին հայ դասական գրականության հրաշալի նմուշներ՝ կանանց, մոր, գարնան մասին:

ՌՋ կենտրոնի մամլո դիվան