Գերմանացի պատգամավորն առաջակել է Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ

Գերմանացի պատգամավորն առաջակել է Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը:
«Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի և էթնիկ զտման իրական վտանգ կա: Ադրբեջանն այսպիսով վտանգում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության փխրուն գործընթացը և անվտանգությունը Հարավային Կովկասում։ ԵՄ-ն և Գերմանիան չպետք է լռեն: Ադրբեջանը պետք է անհապաղ վերացնի շրջափակումը։ Մեզ անհրաժեշտ է Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելություն Լեռնային Ղարաբաղում։ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը պետք է ուժեղացվի և տարածվի նաև Ադրբեջանի պետական տարածքի վրա»,- նշել է պատգամավորը: