ԱՄՆ կոնգրեսական Դինա Տիտուսը իր X-ի (նախկին Թվիթեր) էջում գրառում է կատարել, որում կոչ է արել ԱՄՆ վարչակազմին անդրադառնալ ԼՂ-ում տիրող իրավիճակին և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող անօրինական շրջափակմանը:
«Հնարավոր է ևս մեկ ցեղասպանություն և դրանով պայմանավորված՝ կարևոր է, որ մենք օգտագործենք բոլոր հասանելի գործիքները՝ բոլոր հայերի համար խաղաղություն պահպանելու նպատակով»,- նշել է կոնգրեսականը։