Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ԼՂ նորանշանակ պետական նախարար Սամվել Շահրամանյանին 01.09.2023 . Արցախ

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ԼՂ նորանշանակ պետական նախարար Սամվել Շահրամանյանին
		01.09.2023 . Արցախ


Սեպտեմբերի 1-ին ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը կառավարության անդամներին և պետական կառավարման այլ մարմինների, դատական համակարգի ղեկավար կազմին է ներկայացրել ԼՂ նորանշանակ պետական նախարար Սամվել Շահրամանյանին:

«Երկրի ղեկավարը, շնորհակալություն հատնելով գործընկերներին համատեղ աշխատանքի համար, ներկայացրել է իր հրաժարականի դրդապատճառները։ Նշելով, որ մինչև Ազգային ժողովի կողմից նոր նախագահի ընտրությունը շատ պատասխանատու ժամանակաշրջան է, Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ դրա հաղթահարումը և իրավական ճանապարհով իշխանափոխության իրականացումը պետականության պահպանման համար կարևոր նշանակություն ունեն: 

Արայիկ Հարությունյանը գործընկերներին հորդորել է սթափորեն գնահատել իրավիճակը և սատար կանգնել նոր ձևավորվող իշխանությանը` երկրում ստեղծված հումանիտար աղետը հաղթահարելու, ներքին ու արտաքին հնարավոր մարտահրավերներին դիմակայելու հարցում:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Գուրգեն Ներսիսյանին՝ երկրի համար բարդ ժամանակաընթացքում պետական կառավարման համակարգում պատասխանատվություն ստանձնելու համար և Սամվել Շահրամանյանին՝ պատմական ծանր ժամանակաշրջանում պետական նախարարի պաշտոնն ստանձնելու առաջարկն ընդունելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: