Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի երեկվա ագրեսիայի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը «Լուրերի» հարցին ի պատասխան նշել է, որ ծանոթացել են հաղորդագրություններին և ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին:
Պետքարտուղարության խոսնակ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ է այս վաղեմի հակամարտության կարգավորման համար։ «Հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել, և վեճերի լուծման համար ուժի կիրառումն անընդունելի է։
Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ և բարգավաճ ապագայի խթանմանը»,- նշել են ԱՄՆ պետքարտուղարությունից: