Սեպտեմբերի 9-ին Ախալքալաքում նշվեց քաղաքի օրը, Ախալքալաքը դարձավ 959 տարեկան։
Գուրիայում տեղի ունեցած տարերային աղետի հետեևանքով Ախալքալաք օրը նշվեց առանց համերգային ծրագրերի, սակայն ծրագրի շրջանակներում նախատեսված մյուս միջոցառումները տեղի ունեցան։
Տոնի առթիվ Ախալքալաքում էր Հայաստանի հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, վերջինս Ախալքալաք էր այցելել քաղաքապետ Մելքոն Մակարյանի հրավերով։ Պաշտոնատար հյուրերի շարքում էին Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը, համամասնական պատգամավոր Սումբատ Կյուրեղյանը, Սամցխե-Ջավախքի փոխնահանգապետը և այլք։
Ներկայացնում ենք անցկացվող միջոցառումներից լուսանկարներ։