Գերմանիան ԿԽՄԿ-ին լրացուցիչ 2 մլն եվրո է տրամադրում՝ տարածաշրջանում կյանքեր փրկելու իր աշխատանքի համար. Գերմանիայի դեսպանատուն

Գերմանիան ԿԽՄԿ-ին լրացուցիչ 2 մլն եվրո է տրամադրում՝ տարածաշրջանում կյանքեր փրկելու իր աշխատանքի համար. Գերմանիայի դեսպանատուն

Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը X-ի (նախկին Twitter) իր էջում կարևորել է մարդասիրական բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ:
«Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը շատ լարված է։ Գերմանիան ԿԽՄԿ-ին լրացուցիչ 2 միլիոն եվրո է տրամադրում՝ տարածաշրջանում կյանքեր փրկելու իր աշխատանքի համար: Կարևոր է, որ օգնությունն այժմ հասնի, այդ իսկ պատճառով մենք պարտավորվում ենք ապահովել մարդասիրական բեռների հասանելիությունը»։