ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսին՝ ԼՂ իրավիճակի վերաբերյալ լսումների համար:
«Շնորհակալություն, սենատո՛ր Մենենդես, Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ այս չափազանց կարևոր լսումների անցկացման համար։ Դա օգնեց լույս սփռել Ալիևի էթնիկ զտումների կանխամտածված արշավի վրա, որն Ադրբեջանը շարունակում է Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմամբ»,- կոնգրեսականը գրել է X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում:
Լսումների ժամանակ Մենենդեսը նշել էր. «Նախագահ Ալիևն ասում է, որ ինքն «էթնիկ զտումներ չի կազմակերպում», բայց դա հենց այն է, ինչ նա անում է»։