Ռուսաստանը դիտարկում է Բաքվի և Երևանի միջև կարգավորման մի շարք տարբերակներ. Պեսկով

Ռուսաստանը դիտարկում է Բաքվի և Երևանի միջև կարգավորման մի շարք տարբերակներ. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Բաքվի և Երևանի հետ Մոսկվայի համագործակցության մասին:
«Ռուսաստանը հետևողականորեն աշխատում է Բաքվի և Երևանի հետ, քննարկվում և մշակվում են մի շարք տարբերակներ: Մենք կշարունակենք այդ աշխատանքը: Վերջերս էլ ստացվել է հումանիտար բեռների առաջին խմբաքանակը, որը կազմակերպվել է ռուսական կողմի ջանքերի շնորհիվ»,- ասել է Պեսկովը: