Շոյգուն Կիմ Չեն Ընին ցույց է տվել «Կինժալ» գերձայնային համալիրը

Շոյգուն Կիմ Չեն Ընին ցույց է տվել «Կինժալ» գերձայնային համալիրը



Շարունակվում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի այցը Ռուսաստան: Երեկ նա ժամանել է Կոմսոմոլսկ նա Ամուրե, որտեղ այցելել է ռուսական ավիացիոն գործարաններ: ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ Կիմը գնահատել է Су-35-ի ցուցադրական թռիչքը:
Պրիմորիեի Կնևիչի օդանավակայան կատարած այցի ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հյուսիսային Կորեայի ղեկավարին ցույց է տվել «Կինժալ» գերձայնային համալիրը МиГ-31 հրթիռակրի վրա:

Սերգեյ Շոյգուն և Կիմ Չեն Ընը դիտարկել են նաև Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Մարշալ Շապոշնիկով» ֆրեգատի նոր սպառազինությունը: