Ապրիլի 14-ին Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլին, Ախալքալաք կատարած այցի շրջանակներում, անակնկալ այցելություն կատարեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ նրան, հոգևորականաց դասի հետ միասին, դիմավորեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը:
Հոգեշնորհ Հայր Սուրբը ողջունեց նախագահի այցելությունը եկեղեցի՝ կարևոր խթան համարելով հայ-վրացական եղբայրական և բարիդրացիական հարաբերությունների համար:
Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլին իր խոսքում նշեց, որ կարևոր էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր տոներից մեկին՝ Ծաղկազարդին, այցելությունը հայկական եկեղեցի:
Նախորդ օրը Հոգեշնորհ Հայր Սուրբը՝ Տեր Արմաշ քահանայի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ միասին, մասնակցել է Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպոլիտ Տեր Նիկոլոզ Փաչուաշվիլիի կեցավայրում անցկացված ընդունելությանը:
Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանագիտության