Ադրբեջանի ԶՈՒ-ն Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ԶՈՒ 23-2 կայանք․ հայկական կողմն ունի մեկ վիրավոր

Ադրբեջանի ԶՈՒ-ն Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ԶՈՒ 23-2 կայանք․ հայկական կողմն ունի մեկ վիրավոր


ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 18։20-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ԶՈՒ 23-2 կայանք։

 

Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

 

Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

 

«Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17-ին՝ ժամը 17։45-ի սահմաններում, կրակ են բացել Մարտակերտի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է և սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման դեպքը հիմնավորելու փորձ»,- ասված է հաղորդագրության մեջ։