Շառլ Միշելը ողջունել է Լաչինով և Աղդամով մարդասիրական բեռների փոխադրումը ԼՂ

Շառլ Միշելը ողջունել է Լաչինով և Աղդամով մարդասիրական բեռների փոխադրումը ԼՂ



Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը X-ի (նախկին Twitter) իր էջում գոհունակություն է հայտնել «Լաչինով և Աղդամով մարդասիրական բեռների միաժամանակյա անցման կապակցությամբ»:
«Ղարաբաղի հայերին մարդասիրական մատակարարումները վերջապես իրականացվում են: Ողջունում ենք մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինով և Աղդամով: Այժմ այն պետք է կարգավորվի:

Կարևոր է նաև, որ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև բանակցություններ սկսվեն իրենց իրավունքների և անվտանգության վերաբերյալ, որոնց ԵՄ-ն պատրաստ է աջակցելու»,- գրել է ԵԽ նախագահը: