Ուկրաինայում պաշտոնանկ են արվել պաշտպանության փոխնախարարները, այդ թվում՝ Աննա Մալյարը և նախարարության պետքարտուղարը: Իր պաշտոնում է մնացել միայն առաջին փոխնախարար Ալեքսանդր Պավլյուկը։ Այդ մասին հայտնել է Գերագույն ռադայում Նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը, գրում է UNIAN-ը:
ԶԼՄ-ները հայտնում են, որ պաշտոնանկությունները տեղի են ունեցել ԱՄՆ-ում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի հանդիպման նախօրեին:
Զելենսկին սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, իսկ ավելի ուշ կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։