Հունգարիան վետո է կիրառել ԼՂ հարցով ԵՄ համատեղ հայտարարության ընդունման նկատմամբ

Հունգարիան վետո է կիրառել ԼՂ հարցով ԵՄ համատեղ հայտարարության ընդունման նկատմամբ

Երեկ Ժոզեպ Բորելի անունից տարածված հայտարարությունը, որը խստորեն դատապարտում էր Ադրբեջանին, ի սկզբանե պետք է լիներ Եվրամիության անդամ 27 երկրի ընդունած համատեղ հայտարարություն: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը՝ նշելով, որ Հունգարիան վետո է կիրառել համատեղ հայտարարության ընդունման նկատմամբ։ Յոզվիակի խոսքով՝ այդ մասին նա տեղեկացել է երեք անկախ դիվանագիտական աղբյուրից: