Հարավային Կովկասի հետ կապերի հարցով Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը հայտարարել է, որ շատ մտահոգիչ է համարում երկու միտում. առաջինը, որ էթնիկ հայերը վախից ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը, և երկրորդ՝ Հայաստանում ընթացող հակակառավարական ցույցերը:
The Guardian պարբերականի հետ զրույցում Կալյուրանդը նշել է, որ հասկանում է ԼՂ հայերի վախը, հույս հայտնել, որ մարդասիրական կազմակերպությունները կկարողանան մուտք գործել տարածաշրջան:
Խոսելով Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ցույցերի մասին՝ եվրապատգամավորn ասել է. «Հայաստանի ղեկավարը շատ պարզ հասկացրել է, որ իր երկրի ապագան Ռուսաստանի հետ չի տեսնում և դիտարկում է արևմտյան կողմնորոշում»:
Կալյուրանդի խոսքով՝ Եվրոպան պետք է ակտիվացնի իր աջակցությունը Հայաստանի կառավարությանը։