ԼՂ-ում պայթյունի հետևանքով տուժած 7 բուժառու արդեն Երևանի Այրվածքաբանության կենտրոնում է

ԼՂ-ում պայթյունի հետևանքով տուժած 7 բուժառու արդեն Երևանի Այրվածքաբանության կենտրոնում է


Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝ Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած 7 քաղաքացի արդեն ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում է: Այս պահին նրանք անցնում են հետազոտություններն ու ստանում անհրաժեշտ բուժում:

 

Բժիշկները 4-ի առողջական վիճակը գնահատում են ծանր: Նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. 3-ը այրվածքային բաժանմունքում են, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն: