Բաց նամակ Վրաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ռոբին Դանիգանին

Բաց նամակ Վրաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ռոբին Դանիգանին

Հարգարժան դեսպան, մենք Վրաստանում բնակվող հայերս ինչպես աշխարհի տարբեր ծայրերում այնպես էլ այստեղ խիստ մտահոգված ենք Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիայի կապակցությամբ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի։ Մենք տեղյակ ենք, որ միացյալ նահանգները եւ մասնավորապես պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի Ադրբեջանը հետ կանգնի եւ ռազմական ագրեսիա չիրականացնի ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի։ Սակայն Ադրբեջանը անտեսելով ԱՄՆ-ի հորդորները եւ նույն ժամանակ ականջալուր լինելով իր դաշնակից ՌԴ-ի եւ Թուրքիայի խորհուրդներին նոր արյունոտ ագրեսիա իրականացրեց ընդդեմ Լեռնային Ղարաբաղի հայերի։ Ռուսական խաղաղապահ առաքելությունը ոչ մի կերպ չմիջամտեց հիմնավորելով, որ դա Ադրբեջանի ներքին գործն է։ Իսկ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ արտահայտվեց այն ոճով, որ դա դաս պետք է լինի յուրաքանչյուր երկրի համար ով կշարժվի դեպի արեւմուտք։

 

Փաստացի ՌԴ-ն, Թուրքիան եւ Ադրբեջանը միասնական են պլանավորել եւ իրականացրեց այս արյունոտ ագրեսիան ընդդեմ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այլ նաեւ անկախ եւ ժողովրդական Հայաստանի, որի իշխանությունները փորձում են այս դժվարին ժամանակներում վարել անկախ քաղաքականություն։

 

Հավանաբար ՌԴ-ին զայրացրել էր հայ-ամերիկյան զորավարժությունների փաստը եւ միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման պատրաստակամությունը Հայաստանի կողմից։ Ու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը դրա պատասխանն էր։

 

Հետեւելով այս գաղափարին կարելի է մեկ անգամ եւս փաստել, որ Ադրբեջանը կատարել է իր ընտրությունը ընդդեմ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ հետեւաբար ընդդեմ միջազգային օրենքի, որը այսօր խախտվում է իր դաշնակից ՌԴ-ի կողմից եւ որին կարծես միանում է հիմա նաեւ Ադրբեջանը։

 

Սակայն դա եւս դեռ վերջը չէ։ Ադրբեջանը եւ Թուրքիան շրջանառության մեջ են դրել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գաղափարը եւ էքստերետորյալ պահանջներ են ներկայացնում փոքրիկ եւ ժողովրդական Հայաստանին։ Նրանք նույնիսկ սպառնում են պատերազմով, եթե Հայաստանը դրան չհամաձայնվի։ Ադրբեջանին նման ճանապարհով գնալու հորդոր է տալիս նաեւ ՌԴ-ն։ Այս մասին կարծում ենք հստակ գիտեն ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները պետքարտուղարի գլխավորությամբ։ Ադրբեջանը կդառնա երկրորդ Ռուսաստանը եթե փորձ կատարի  ներխուժել հարեւան երկրի ինքնիշխան տարածք։

 

Վերադառնալով Լեռնային Ղարաբաղում այս պահին տիրող հումանիտար աղետին պետ է նշեմ, որ այսօրվա դրությամբ Ղարաբաղից իրենց տները հարկադրաբար լքել եւ Հայաստան է տեղափոխվել մոտ 20 000 մարդ։ 100 000 մարդու դեռ հնարավոր է պահել իրենց տներում եւ հայրենիքում եթե ԱՄՆ-ի միջնորդությամբ Ադրբեջանին, Թուրքիային եւ Ռուսաստանին պարտադրվի ընդունել միջազգային խաղաղապահների Լեռնային Ղարաբաղում։ Մեկ շաբաթ անց դա ուշ կլինի։ ԱՄՆ-ն որպես միջազգային օրենքի եւ մարդու հիմնարար իրավունքների երաշխավոր պետություն պարտավոր է Կոսովոյի օրինակով փրկել նաեւ Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչությանը, որը այնտեղ ապրել է հազարամյակներով։

 

Եւ վերջում տիկին դեսպան մեր խորին շնորհակալությունն ենք ուզում հայտնել ԱՄՆ-ին հարյուր տարի առաջ 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ ԱՄՆ-ի մարդասիրական օգնության համար, երբ նման դժվարին պայմաններում ԱՄՆ-ն իր օգնության ձեռքը մեկնեց հայ ժողովրդին, սակայն այս իրավիճակում մենք կցանկանայինք, որ ԱՄՆ-ն ոչ թե մարդասիրական օգնություն տրամադրեր Ղարաբաղում ցեղասպանությունից փրկված ժողովրդին, այլ օգներ մեզ կանխել դրա անհրաժեշտության առաջացումը։

 

Սամցխե-Ջավախք Մեդիա Վերլուծական Կենտորնի տնօրեն ` Էդուարդ Այվազյան