Պուտինն ու Ռայիսին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Պուտինն ու Ռայիսին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խնդիրները։

 

«Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման խնդիրների շուրջ: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին, այդ թվում՝ խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության ուղղությամբ: Ռուսաստանի և Իրանի նախագահները շեշտել են բոլոր հարցերը բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու կարևորությունը: Երկուստեք հետաքրքրություն է հայտնվել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի աշխատանքի ակտիվացման հարցում»,- հայտնել են Կրեմլից: