Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների:
3 տարի առաջ այս օրը առավոտյան տարածվեց հաղորդագրություն, որ Ադրբեջանը սկսել է ագրեսիվ հարձակում Լեռնային Ղարաբաղի սահմանի ողջ երկայնքով։ Պատերազմի արդյունքում հայությունը կորցրեց պաշտոնական տվյալներով մոտ 4000 հայրենակիցներ եւ հայրենի Արցախի զգալի մասը։
2020 թվականի նոյեմբերի 10-ին կնքվեց կապիտուլացիոն համաձայնագիր, ըստ որի Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը հանձնվում է Ադրբեջանի վերահսկողությանը։
3 տարի անց պատերազմը շարունակվում է, այսօր Արցախցին բռնի տեղահանվում է սեփական հողից, չսպիացած վերքերին գումարվում է նորն ու անորոշ իրավիճակը։ Չնայաց կնքված համաձայնագրին, 3 տարի շարունակ Արցախում այդպես էլ խաղաություն չվերահաստատվեց, ընդհակառակը Արցախցուն բաժին հասավ դարձյալ կյանքի ու մահվան պայքար մղել ու արդյունքում տուն ու գերեզման հայրենիքում թողած ստիպված լինել բռնի տեղահանվել։
Հոգեհանգստյան կարգին ներկա էին Խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, մշակութային եւ կրթական հաստատությունների ներկայացուցիչներ եւ պարզապես քաղաքացիներ։