Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք գործող մեր հայրենակիցների հաշվառումը այսուհետ կիրականացվի Գորիսում ու Վայքում: Նպատակը Կոռնիձորում խցանումներից խուսափելն է: Սյունիքի մարզպետի խոսքով՝ փորձում են մարդկանց զերծ պահել հավելյալ քաշքշուկներից, նրանց կացարան են տալիս հանգստանալու, կազդուրվելու համար, իսկ երբ հոսքը թուլանա՝ կսկսեն զբաղվել այլ կարիքներով ևս:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան