Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղում տիրող մարդասիրական իրավիճակի կապակցությամբ:
«Միացյալ Թագավորությունը հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին կենսական նշանակության ֆինանսավորում հատկացնելու մասին, որն անհրաժեշտ դեղորայք, բժշկական օգնություն և այլ աջակցություն տրամադրելու Լեռնային Ղարաբաղում և ամբողջ տարածաշրջանում բնակչության խոցելի խմբերին:
1 միլիոն ֆունտ ստեռլինգ ֆինանսավորումը ԿԽՄԿ-ին կնպաստի նաև վիրավորներին տեղափոխելու և տեղահանված անձանց ընտանիքներին կապի պահպանման հարցում օգնելու գործում»,- նշված է Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ:
Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին նշել է, որ այդ ֆինանսական փաթեթը կօգնի պաշտպանել տեղահանված ընտանիքները և կենսական օգնություն կցուցաբերի բնակչության առավել խոցելի խավերին: