Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 4300 պաղեստինցի

Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 4300 պաղեստինցի



Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 4300-ը, որոնցից 1756-ը երեխաներ են: Վիրավորվել է ավելի քան 13500 մարդ: Այդ տվյալները հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը:

Նշվում է նոև, որ Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելցիների հետ բախումների հետևանքով զոհվել է 84 պաղեստինցի, վիրավորվել՝ ավելի քան 1400-ը: