Իրանը տարածաշրջանում կայունության և անվտանգության հենասյունն ու խարիսխն է. Քանանին՝ «3+3»-ի հանդիպման մասին

Իրանը տարածաշրջանում կայունության և անվտանգության հենասյունն ու խարիսխն է. Քանանին՝ «3+3»-ի հանդիպման մասին

Մինչ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները, աջակցելով Իսրայելին, խորացնում են տարածաշրջանում անկայունությունը, Թեհրանը հյուրընկալում է «3+3» ձևաչափով երկրորդ նիստը՝ «Հարավային Կովկասում խաղաղության, համագործակցության ու բարգավաճման հերթն է» խորագրով: Այդ մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին:
«Իրանը տարածաշրջանում կայունության և անվտանգության հենասյունն ու խարիսխն է՝ հենված հավաքական անվտանգության դոկտրինի վրա, և հավատացած է, որ տարածաշրջանի երկրները խնդիրները և ճգնաժամերը լուծելու, խաղաղություն ու կայունություն հաստատելու կարողություն ունեն: Այս ռազմավարության առաջմղումը կարող է առանց օտարների միջամտության ապահովել երկրների շահերն ու մեր տարածաշրջանի կայուն զարգացումը»,- նշել է դիվանագետը:

در حالی که آمریکا همراه با برخی متحدانش با حمایت تمام عیار از رژیم شرور صهیونیستی در حال تشدید جنگ افروزی، بی‌ثباتی و ناامنی در منطقه هستند، تهران میزبان دومین نشست سازوکار منطقه‌ای ۳+۳ تحت عنوان «نوبت صلح، همکاری و پیشرفت در قفقاز جنوبی» با حضور وزرای امور خارجه کشورهای… pic.twitter.com/vrvHXnSAPq
— Nasser Kanaani (@IRIMFA_SPOX) October 24, 2023