Ամերիկյան Լյուիսթոն քաղաքի իրավապահ մարմինները բացահայտել են զանգվածային հրաձգություն իրականացնելու մեջ կասկածվողի ինքնությունը. հրաձգության հետևանքով մահացել է առնվազն 22, վիրավորվել` ավելի քան 60 մարդ: Ոճրագործը շարունակում է ազատության մեջ մնալ, հայտնել են ոստիկանությունից:
«Իրավապահ մարմինները փորձում են հայտնաբերել զանգվածային հրաձգության մեջ մեղադրվող Ռոբերտ Քարդի գտնվելու վայրը»,- հայտնել են ոստիկանությունից` զգուշացնելով, որ հանցագործը նախկինի պես «զինված ու վտանգավոր է»:
ABC News-ի տեղեկություններով` Քարդը ծառայել է բանակում, եղել է հրաձգային զինատեսակների գծով հրահանգիչ: Նա հոգեկան խնդիրներ է ունեցել, այս ամռանը երկու շաբաթ անցկացրել է հոգեբուժական հիվանդանոցում` այն բանից հետո, երբ իբր խոստացել էր հրաձգություն կազմակերպել Ազգային գվարդիայի հաստատության ներսում:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ հաղորդվեցին, թե անհայտ տղամարդը կրակ է բացել Լյուիսթոնի երեք տարբեր տեղերում, այդ թվում` առևտրի կենտրոնն ու բարը: