Նինոծմինդայի ֆուտզալի թիմը հաղթեց Փարիզի թիմին 4։1 հաշվով

Նինոծմինդայի ֆուտզալի թիմը հաղթեց Փարիզի թիմին 4։1 հաշվով

Օգոստոսի 10-ին Երեւանում ընթացող համահայկական խաղերի շրջանակներում Նինոծմինդայի ֆուտզալի թիմը հաղթեց Փարիզի ֆուտզալի թիմին 4։1 հաշվով։

Նաեւ այսօր փայլուն խաղ ունեցավ Նինոծմինդայի շախմատի թիմի անդամ Դավիթ Սահակյանը, ով խաղերի մեկնարկից մինչ այսօր չորս շախմատի խաղից ունեցել է չորս հաղթանակ։

Վաղը 13։00-ին նախատեսվում Նինոծմինդայի ֆուտզալի թիմը հերթական խաղը համահայկական խաղերի մրցույթի շրջանակներում։

Akhaltskha.Net